Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Merriam-Webster բառարանն ընտրել է 2022 թվականի բառը

Ամերիկյան Merriam-Webster բացատրական բառարանը 2022 թվականի բառ է անվանել «gaslighting»-ը։ Ինչպես նշում է հրատարակիչը, 2022 թվականին բառի նշանակության հարցումների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 1740%-ով, և ողջ տարվա ընթացքում նկատվել է մեծ հետաքրքրություն։

«Այս ապատեղեկատվության դարում` կեղծ լուրեր, դավադրության տեսություններ, Թվիթերի տրոլներ և խորը կեղծիքներ, «gaslighting»-ը դարձել է մեր ժամանակի բառը», – բացատրել են բառարանի ստեղծողներն իրենց ընտրությունը: Այս բառը նշանակում է հոգեբանական մանիպուլյացիա ինչ-որ մեկի նկատմամբ համեմատաբար երկար ժամանակահատվածում, որը ստիպում է մանիպուլացվող անձին կասկածի տակ դնել իր իսկ համոզմունքները։

Merriam-Webster-ի 2021 թվականի տարվա բառը «պատվաստանյութ» էր։