Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեծ պատերազմ տարածաշրջանում չեմ բացառում․ Արծրուն Հովհաննիսյան. «Ա1+»

«Ա1+». «Խորհրդային հիմքով բանակները ապագա չունեն 21-րդ դարում»․ այս կարծիքին է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը պետք է անցում կատարի ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան բանակ ունենալուն, սակայն դրա համար առաջնային քայլ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Անդրադառնալով Իրան-Իսրայել հնարավոր առճակատմանը՝ փորձագետը ասաց, որ այդ դեպքում դրանից զերծ չի մնա նաև Հայաստանը՝ մասնավորապես Սյունիքը․ «Մեծ պատերազմ տարածաշրջանում չեմ բացառում․ ստաբիլ խաղաղության մասին խոսք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: