Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեզ կրկին մատնում են մաշեցնող տեղապտույտին». Վերլուծաբանը` Լավրովի հայտարարությունների մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բայց ի՞նչ էր ասում Լավրովը։ Կայսրության կլասիկ արտաքին գործերի նախարարի դիրքերից նայելով կայսրության ետնաբակում ոչ մինչև վերջ պատերազմող, ոչ էլ խաղաղության քաջություն ունեցողներին` մեծապետական անհոգությամբ ասում էր, որ Ռուսաստանը, ինչպես 26 տարի Ադրբեջանի տարածքները օկուպացրած Հայաստանին չի դատապարտել, նույն կերպ էլ չի պատրաստվում դատապարտել 2.5 տարի Հայաստանի տարածքները օկուպացրած Ադրբեջանին։

Էդ ընթացքում, իհարկե, կայսրության նախարարը չի մանրանում ՄԱԿ բանաձևերի, Բուդապեշտի գագաթնաժողովի, Մինսկի խմբի համանախագահության, երբեմնի «лжецарь»-ի ստորագրած Մայնդորֆյան հռչակագրի ու նմանատիպ այլ «անկարևորությունների» վրա, քանզի, ինչպես Լենինն էր ժամանակին տալիս բանաձևը, лес рубят — щепки летят.

Այս առումով ոչ թե պիտի հայհոյենք կայսրության նախարարին, այլ հասկանանք` ինչպես պետք էր/է անել, որ «դաշնակցի» համար այդքան հեշտ չլինի ներդաշնակել ուժային բալանսի տեսանկյունից այժմ առավելություն ունեցող կողմի շահերին։ Այս է գետնի վրա առկա իրողությունը` ռեալ շահերը, դրանց խաչումը ու արդյունքում ծնվող/իրացվող քաղաքականությունը, թե չէ Լավրովի, Բլինքենի կամ Աբշիր Օմար Ջամայի սիմպատիաները ու վատ կամ լավ մարդ լինելը, գրոշի արժեք չունեն։ Ավելին` մեզ կրկին մատնում են մաշեցնող տեղապտույտին»։