«Այդ նախադասությունը հետաքրքիր հնչեց, եթե ճիշտ հասկացա Ձեզ, հանրային տարածքի վրա ինքնակամ կառուցված շինությունները մենք որևէ կերպ չենք հարկում հա՞, ոչ էլ քանդո՞ւմ ենք»,-կիսակառույց շինությունների կառուցման գործընթացն արագացնող օրենքի նախագծերի փաթեթը զեկուցող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին կառավարության նիստում դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը հայտնեց, որ քանդելու մասով չի կարող ասել, քանի որ համայնքի իրավասության տակ է, բայց հավաստիացրեց, որ պետությունը չի հարկում նման կառույցները:
«Ստացվում է, որ ինքնակամ շինություն կառուցելն ավելի ձեռնտու է, քան թե օրինական շինությո՞ւնը, հը՞»,-արձագանքեց Փաշինյանը
Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ նախորդ տարի ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորում է ընդունվել և կոմիտեն հաշվառել է 18 հազար նման կառույց, որի զգալի մասը համայնքային և պետական հողերի վրա են կառուցված:
Վերջինս պարզաբանեց, որ նոր կարգավորումով այդ շինությունները ևս կսկսեն հարկվել, բայց այն չի նշանակի, որ համայնքը կարող է ինքնակամ կառույցն օրինականացնել և հողը վաճառել այն կառուցած սուբյեկտներին:
«Կհարկվեն այնքան ժամանակ, մինչև համայնքը կորոշի կա՛մ ապամոտաժել օբյեկլտը, կա՛մ օտարել հողը»,-ասաց Թովմասյանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեր օրենսդրությամբ ի՞նչ է ստացվում՝ եթե շատ գռեհկացնենք, օրինակ, եթե մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո կարող է պարզվի, որ մենք տարիներով դատական պորցեսներով պետք է անցնենք որ այդ բուդկան հանենք»:
Նա հիշեցրեց 2021 թ արահերթ խորհրդարանական ընտորրթյունները, երբ քվեարկության մի գիշերում Աջափնյակ վարչական շրջանի կեսում հայտնվեցին բուդկաներ, որոնք մի քանի օրվա ընթացքում իր հրահանգով ապամոնտաժվեցին:
«,Հիմա մենք ունենք դեպքեր որ ինչ-որ մեկը Երևան քաղաքի կենտորնում, այգում 30 կամ 25 տարի առաջ բերել ժանգոտ բուդկա է դրել ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 500-600 կգ թուղթ են գրել այդ ապօրինի կառուցի վերաբերյալ: Շատ կարևոր է որ այս կարգավորումն անենք: Ի վերջո չի կարող հանրային շահը ստորադասվել մի բուդկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին»
Նա առաջրակեց օրենսդրական փոփոխություն ներկայացնել խնդրով:
«Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորութմները ոչ թե օրինակլանությունն, այլ ապօրինություն պաշտպանելու համար են, չի կարելի այդպես շարժվել»,-հայտարարեց ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը: