Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մհեր Գրիգորյանը Իտալիայի դեսպանին ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է համատեղ ջանքեր գործադրել:

Իտալիայի դեսպանն անդրադարձել է երկու երկրների միջև մշակութային ոլորտում առկա համագործակցությանը, խոսել երկու բարեկամ ժողովուրդների ընդհանրությունների մասին, որը կարող է հիմք հանդիսանալ նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տուրիզմի զարգացման հնարավորությունների և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իտալական կազմակերպությունների ներգրավման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

ՀՀ կառավարություն