Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մի անակնկալ օր պատասխան եք տալու»․ սոցցանցերում հերոսների ծնողների դեմ արշավ է իրականացվում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2020թ․-ի պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ահազանգում է, որ ինչ-որ մարդիկ սոցցանցերում հերթական արշավն են սկսել հերոսների ծնողների դեմ․ մայրերի նկարներով ինչ-որ սադրիչ, զրպարտող հայտարարություններ են սարքում ու տարածում որտեղ հնարավոր է։

Լրագրողների հետ զրույցում այսօր Գայանե Հակոբյանն ասաց․ «Դրանով զբաղվածներին տեղեկացնում եմ․ ինչ-որ մենք անում ենք, ազնիվ ենք անում՝ ի տարբերություն շատերի։ Ոչ աթոռի կռիվ ենք տալիս, ոչ էլ  ուրիշ բան։ Մեր կյանքի նպատակը դարձել է մեր տղաներին սպանողից պատասխան ստանալը։ Ինչ-որ գրում եք, կապիկություններ անում, իմացեք, որ հատ-հատ հավաքագրվում եք։ Եւ մի անակնկալ օր պատասխանատվության եք ենթարկվելու։ Պարզել ենք ովքեր են՝ Նիկոլի թաշկինակներից։ Նորմալ մարդը չէր կարող նման բաներով զբաղվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ