Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից ու նշում.

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»։