Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մի խումբ հայաստանյան ՀԿ-ներով Վարշավայում հանդիպեցինք ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի ու դեսպան Մայքլ Կոզակի հետ. շեշտադրվեց հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը. Իոաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Առավոտյան մի խումբ հայաստանյան ՀԿ-ներով Վարշավայում հանդիպեցինք ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Քառա ՄաքԴոնալդի ու ԱՄՆ պետական դեպարտամենտի քրեական արդարադատության գրասենյակի (ռազմական հանցագործությունների գրասենյակ) ղեկավարի պաշտոնականար, դեսպան Մայքլ Կոզակի հետ:

Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ու դրա հետևանքների մասին մի խումբ հարցեր: Առանձին շեշտադրում արվեց հետագա ագրեսիաների կանխման և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը:

Մենք նաև ընդգծեցինք, որ մեզ համար շատ կարևոր էր, որ ԱՄՆ-ն հստակ և հասցեական դիրքորոշում ցուցաբերեց ադրբեջանական ագրեսիայի և հայ ռազմագերիների գնդակահարության դեպքերով:

Հ.Գ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Վարշավայի կոնֆերանսում մի շարք ՀԿ-ներով Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ու հայատյացության պետական քաղաքականությունը ընդգծող ելույթներ ունեցանք: