Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մի՛ օգտագործեք զոհված տղերքին եւ նրանց ընտանիքներին, սկսած վարչապետի ընտանիքից, լրջացե՛ք». Գեղամ Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն:

Նախարարությունը ներառելու է ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները: 5 հիմնական գործառութային ոլորտ է առանձնացվում՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, որը գալիս է ԱԻՆ-ի բլոկից, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում հորդորեց ամեն հարց քննարկելիս մտածել՝ ի՞նչ կասեին զոհված հերոս տղերքը, կողջունեի՞ն, թե՞ չէին ողջունի. «Ամեն քայլ անելուց պետք է հիշել ու հարգել այն տղերքին, որոնք զոհվեցին այս երկրի համար, այդ տղերքը զոհվելու համար չէին: Երբ խոսում եք անցյալից, անցյալի բացթողումներից, նախարարներից, մշտապես հիշեք, թե ով էր երկիրը ղեկավարում, ով էր իշխանության ղեկին, երբ մեր տուն եկավ պատերազմը, արհավիրքն ու աղետը: Մի՛ շահարկեք, մի՛ օգտագործեք զոհված տղերքին եւ նրանց ընտանիքներին: Այս կոչս վերաբերվում է բոլորին, սկսած վարչապետի ընտանիքից, լրջացե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ