Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միջամտել էր վթարից հետո վիճաբանությանը, դանակահարելով վիճողներին իր տան մոտ լռեցնել ցանկացող երիտասարդին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 27-ին, կեսգիշերից քսան րոպե անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացվում է հաղորդում, որ «թափանցող կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Մեկնում է բաժնի օպերատիվ խումբը, օգնության են հասնում նաև Արարատի մարզային վարչության ոստիկանները: Պարզվում է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղում՝ տուժած երիտասարդի տան հարևանությամբ:

Իրականացված անհետաձգելի գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվում է, որ հիվանդանոցային ահազանգից մոտ մեկ ժամ առաջ Փոքր Վեդի գյուղում, տուժածի տան մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` իրար են բախվել երկու «Ժիգուլի», և հենց այս միջադեպի ընթացքում էլ ծավալվել են հետագա գործողությունները:

Վթարի հետևանքով վարորդների միջև ծագել է վիճաբանություն, որը կարող էր և խաղաղ ավարտ ունենալ, եթե այդտեղով պատահաբար չանցներ վարորդներից մեկի համագյուղացին: 23-ամյա տափերականցի երիտասարդը միջամտում է վեճին, ինչի հետևանքով այն թեժանում է: Բարձր ձայների վրա տնից դուրս է գալիս 27-ամյա երիտասարդն ու փորձում լռեցնել վիճողներին, և հենց այդ ընթացքում էլ համագյուղացու պաշտպանությունը ստանձնած 23-ամյա տափերականցին դանակի հարվածներ է հասցնում հարևանությամբ ապրող 27-ամյա երիտասարդին:

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա տափերականցին ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն