Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միջազգային հանրությունը սիրում և հարգում սեփական իրավունքների համար կռիվ տվողին. Գեղամ Նազարյան

«Մինչ այսօր որևէ իրավական ակտով Արցախի Հանրապետությունը վերացված չէ, Արցախն ապում է ծանր վիրավոր, բայց՝ ապաքինվելու ուժով»,-ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նկատելով, որ երբ իշխող խմբակցության պատգամավորները հայտնում են, թե հանուն Արցախի հրաժարվում են ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումից և Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից՝ պատգամավորը հայտարարեց, որ դրանով ոչ թե օգնում են, այլ ծանրագույն հարված են հասցնում Ղարաբաղի ժողովրդին։

Նրա խոսքով՝ երբ ընդդիմությունն ասում է, որ արցախցին պետք է ինքնորոշվի, ապա միջազգային հանրությանը փաստում է, որ հայերը կան և երբեք ծնկի չեն իջնում:

«Այնպիսի տպավորություն է, որ դուք չեք ճանաչում միջազգային հանրությանը։ Միջազգային հանրությունը սիրում և հարգում է արժանիներին, իրենց սեփական իրավունքների համար կռիվ տվողին, թեկուզ և վիրավոր, բայց իր տեսակետը պնդողին ու պաշտպանողին:Նրա հետ էլ գործակցում են ու օգնում»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Պատգամավորը ներկաներին հորդորեց հիշել իրենց մանկապարտեզային տարիքը, երբ ամենից շատ ծեծում էին այն երեխաին, որը հրաժարվում էր իր իրավունքների համար կռիվ տալ և իրեն պաշտպանել: