Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միջազգային կառույցների՝ Ադրբեջանի ագրեսիային գնահատականներ չտալը պարարտ հող է նախապատրաստում հերթական ռազմական ոտնձգության համար. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ագրեսիան հայտարարությունների մակարդակում դատապարտելուց բացի, միջազգային համապատասխան կառույցները դեռեւս գործնական՝ թեկուզ արձանագրության ընդունման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել:

Բաքվի քաղաքական ղեկավարության այս գործողություններին համարժեք գնահատականներ չեն հնչել ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Հյուսիսից: Սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները միջազգային հնարավոր բոլոր հարթակներից աշխարհի հանրությանն ահազանգում են, որ Ադրբեջանը սահմաններին ունի կուտակած մեծաքանակ զինտեխնիկա եւ կենդանի ուժ: Բաքվի առաջնորդը հանդես է գալիս ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծայրահեղ վտանգավոր հայտարարություններով:

Այս համայնապատկերին միջազգային կառույցների եւ տարածաշրջանին հարակից երկրներից ադրբեջանական ագրեսիային համապատասխան գնահատականներ չտալը պարարտ հող է նախապատրաստում հերթական ռազմական ոտնձգության համար: Ադրբեջանը, ըստ էության, ներկայում սպասում է իր արարքի միջազգային գնահատականներին, իսկ դրանք առայժմ, ցավոք, հետագա հարձակումները զսպող չեն: Նոր սպառնալիքների վտանգը մեծանում է նաեւ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունն ապահովող երկու պետությունների՝ ՌԴ-ի եւ Իրանի ուշադրությունները հիմնականում սեւեռված են իրենց երկրների խնդիրների վրա: ՌԴ-ն բարդությունների է հանդիպել Ուկրաինայում, Իրանը՝ իր երկրի ներսում՝ բազմահազարանոց ցույցերի եւ անկարգությունների պատճառով: Իրանում, բնականաբար, գիտակցում են, որ հայ-իրանական սահմանն իրենց համար նույն անվտանգային նշանակությունն ունի, ինչ ներկայում ընթացող ներքին անհնազանդության մասսայական գործողությունները:

Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին առաջին հերթին հարվածեց հայ-ադրբեջանական խաղաղության բանակցային գործընթացին, որն առաջ էին մղում ոչ միայն ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, այլեւ ՌԴ-ն՝ գոյություն ունեցող կարգավորման միակ՝ եռակողմ հայտարարությունների շրջանակներում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: