Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի»-ն միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ»

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին (Winner Best Film): Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:

Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Ա. Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions: