Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, հնգակողմ. ԱԳՆ

ՀՀ ԱԳն խոսնակ Վահան Հունանյանը գրել է. 

«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։

Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Լեհաստանի Լոձ քաղաքում է՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: