Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվան Բաքվին ու Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. Զախարովա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին ու Ադրբեջանին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում:

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երևանին ու Բաքվին: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է իրականացրել տարածաշրջան` այդ թեմայի շուրջ խորհրդակցությունների համար: Մասնավորապես, նման այցեր տեղի են ունեցել սեպտեմբերին: Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարությունը և խոսել մեր անգործության մասին, իմ կարծիքով ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով, և դա անում է հստակ արդյունքներ գրանցելու համար: Նրա խոսքով` Ռուսաստանը չի զբաղվում գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա:

«Մենք գործում ենք հակառակ կերպով. պատմում ենք այն մասին, թե ինչ է հաջողվել անել: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը` անկեղծ ասած, մենք նպատակահարմար չենք համարում դրա մանրամասների հանրային մեկնաբանությունը: Ինչ վերաբերում է Բաքվի ու Երևանի դիրքորոշմանը, առավել ևս, այդ հարցերը նրանց ուղղեք: Բայց մենք միտված ենք արդյունքի»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ