Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվան սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը. Ստանո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանում սխալ են հասկացել Եվրամիության դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում և Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության ծավալման նպատակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այդ առաքելության նպատակը և շարունակում է սխալմամբ այն գնահատել որպես Ռուսաստանի դեմ ուղղված, ԵՄ ներգրավվածություն մեր հարևան տարածաշրջանում: ԵՄ առաքելությունը գործարկվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքի և ազատ որոշման հիման վրա: ԵՄ-ը, բնականաբար, այդ հարցով կապի մեջ է եղել նաև Ադրբեջանի հետ»,- ասել է Ստանոն:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ում հասկանում են այն դերը, որ խաղացել է Ռուսաստանը 2020թ. նոյեմբերին արյունահեղությունը կանգնեցնելու գործում:

«Սա քաղաքացիական առաքելություն է, որը կծառայի որպես առանցքային տարր ԵՄ-ի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերում: ԵՄ-ը այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքի հիման վրա»,- ասել է նա:

Մասնավորապես, ըստ Ստանոյի, առաքելության նպատակն է տեղում ապահովել բնակչության անվտանգությունը և նպաստել վստահության ամրապնդմանը: «Մնացած բոլոր խոսակցություններն ու ենթադրությունները, որոնք այս օրերին տարածվում են սոցցանցերում, միանգամայն անհիմն են»,- ասել է նա:

Ստանոն նաև ասել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը չպետք է դառնա ԵՄ-Ռուսաստան մրցակցության պատանդը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է դառնա տարբեր դերակատարների միջև մրցակցության պատանդը»,- ասել է Ստանոն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ