Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվայի վարչական շրջանները սկսել են տարածել զորակոչերի չեղարկված ծանուցագրերի մասին տեղեկանքները

Մոսկվայում վարչական շրջանների աշխատակիցները սկսեցին տներով բաժանել տեղեկանքներ՝ ստուգումից հետո չեղարկված մոբիլիզացիայի ծանուցումների վերաբերյալ, որոնք հանձնվել էին մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ լրացուցիչ ստուգումների արդյունքներով պահեստազորի մասին կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հիման վրա տրված ծանուցումները հետ են կանչվում՝ հաշվի առնելով ռուսների բողոքները։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ զինկոմիսարիատների աշխատակիցները քաղաքային ծառայությունների հետ միասին օպերատիվորեն քննարկում են մոբիլիզացիոն օրակարգի հարցերի վերաբերյալ մոսկվացիների բողոքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում երեք երեխաների 41-ամյա մայրը՝ Զայնաբ Իսաեւան, ծանուցագիր է ստացել զինկոմիսարիատ։