ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
33,593 դիտում, 2022-09-25-ին ըստ Google Analytics-ի:
ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունները:
«Խորհրդակցական մարմնի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ պլանավորվում Է տեսակոնֆերանսի ռեժիմով… Միջոցառումն սկսվելու Է սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կբացի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նա կհրապարակի Վլադիմիր Պուտինի ուղերձը խորհրդակցության մասնակիցներին, նշվում Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: