Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մովսես գյուղի առեղծվածը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում` անհայտ անձը կամ  անձինք ծակել-պատռել են գյուղացիների ավտոմեքենաների,կոմբայնի անվադողերը, հրդեհել  խոտի տուկեր և դիմել փախուստի։ Տուժողներից մեկը` Վովիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը դեռևս չի բացահայտվել:

«Իմ տան առջևի խոտն են վառել, մեքենաների անիվները դանակով պատռել: Իրավապահներն էլ են եկել, լրագրողներ էլ, բայց դեպքից դեռ նորություն չկա, հանելուկ է:  Ու՞մ կասկածենք: Երեխայի արած բան էլ չի, երեխան գիշերվա ժամը 2-ին կամ 3-ին տենց բան կանե՞ր: Լրագրողներ կան գրում են,թե դիվերսիա է, թուրքն է: Ինչքան ասում ենք թուրքի արած բան չի, ավելի շատ են գրում:  Թուրքը գալու է տնետուն ա՞նի, խոտ վառի ու անիվները ծակի: Սա չարագործի արած բան է: Ինձանից բացի 3 տուժող էլ կա, սակայն ոչ մի բան դեռ պարզված չէ, առեղծված է»,- նշեց Վովիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ  Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։