Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մունդիալ-2022. Ինչ խաղեր կան այսօր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 14:00-ին Թունիսը կխաղա Ավստրալիայի (D խումբ), իսկ 17:00-ին Լեհաստանը Սաուդյան Արաբիայի (C խումբ): 20:00-ին կմեկնարկի Ֆրանսիա-Դանիա խաղը (D) և օրվա վերջին հանդիպմանը միմյանց ուժերը կչափեն Արգենտինան և Մեքսիկան (C խումբ): C խմբում առաջատարը Սաուդյան Արաբիան է, որն ունի 3 միավոր: Հենց նրանք էին, որ սենսացիոն հաղթանակ էին տոնել առաջին տուրում` գերազանցելով Արգենտինային: 1-ական միավոր ունեն Մեքսիկան և Լեհաստանը: Եվ միավոր չունի այս Մունդիալի ֆավորիտ համարվող Արգենտինան: D խմբում առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան է: 1-ական միավոր են հավաքել Դանիան և Թունիսը և զրո միավոր ունի Ավստրալիան: Նախօրեին` նոյեմբերի 25-ին կայացած խաղերում Կատարը 1:3 հաշվով զիջել էր Սենեգալին, Իրանը հաղթել էր Ուելսին 2:0 հաշվով: Ոչ-ոքի են ավարտվել Նիդերլանդներ-Էկվադոր (1:1), Անգլիա-ԱՄՆ (0:0) խաղերը: