Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախատեսվում են նոր անցակետեր՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում

Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելուն։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ  նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի  կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Նախագծում նշված է.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը սահմանելու մասին» N 703-Ն որոշման հավելվածը լրացնել նոր տողերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հայ-ադրբեջանական պետական սահմանում

«Սոթք» («Քելբաջար»)
Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային
(Քելբաջարի շրջան)

«Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային
(Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)

«Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային
(Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)»։