Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախիջեւանի ինքնավարության լուծարման եւ Բաքվին բռնակցման հերրթական քայլը

Բաքվի զլմ-ները հայտնում են, որ Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական ​​կոմիտեում։ Ենթադրվում է, որ կառույցի գործունեության ընթացքում բացահայտվել է լուրջ գողություն և կեղծիք, հարցաքննվել են կոմիտեի որոշ աշխատակիցներ, հայտնում են զլմ-ները։

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պետական մաքսային կոմիտեի լուծարման վերաբերյալ: Հրամանագրի համաձայն, ստեղծվում է Նախիջեւանի մաքսային գլխավոր վարչություն, որը մտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կազմի մեջ։

Այս հրամանագիրը նույնպես ստորագրվել է անվտանգության աշխատակիցների «բացահայտումներից» հետո։ Կասկած չկա, որ ՆԻՀ ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական ​​կոմիտեն եւս կլուծարվի եւ կդառնա ադրբեջանական կոմիտեի մաս։ կասկած չկա նաեւ, որ բացահայտումների աղմուկի տակ նույնն է սպասում նաեւ ՆԻՀ մյուս պետական կառույցներին։

Այսպիսով, Բաքուն ձեռնամուխ է եղել Նախիջեւանի կարգավիճակի լուծարմանը, որը 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրով սահմանվել է որպես հայկական ինքնավարություն՝ ժամանակավորապես Բաքվի պրոտեկտորատի տակ, հայկական կողմի որոշակի իրավասություններով, մասնավորապես՝ ՆԻՀ կարգավիճակի երաշխավորի։ Բաքվի այս գործողություններն անհնար են առանց Մոսկվայի ու Անկարայի, բայց ամենակարեւորը՝ առանց պաշտոնական Երեւանի երաշխիքի, քանի որ Հայաստանը պահպանում է իրավունքը։ Փաշինյանի կառավարությունը տվել է երաշխիքներ, որ Նախիջեւանի ու Արցախի իրավական խնդիրները չի բարձրացնի։

Խնդրի վերաբերյալ մանրամասն՝ Ալիեւ-Փաշինյան տանդեմին պայմանագիր պետք չէ․ Նախիջեւանի բռնակցումը Բաքվին մեկնարկեց