Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախքան Ռուսաստանին հաղթելը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է քննարկվի․ Կուլեբան պատասխանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը, նախքան Ռուսաստանի հրահրած պատերազմում հաղթելը, գրում է BBC-ն։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքին անդամակցելու Ուկրաինայի դիմումը քննարկելու նախապայմանն այս պատերազմում նրա հաղթանակն է, և որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն առաջին հերթին դրա վրա։

«Մենք կհաղթենք այս պատերազմում դաշնակիցների օգնությամբ: Մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չպետք է տեղի ունենա մինչ այդ»,- ասել է Կուլեբան Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում:

«Հետևաբար, ես խոսում եմ այն ​​մասին, որ անհրաժեշտ է սկսել քննարկել, թե ինչպես կվերաբերվեն մեր դիմումին: Կա որոշակի գործընթաց, և մենք չպետք է ձեռքերը ծալած նստենք և ոչինչ չանենք, քանի դեռ չենք հաղթել»,- հավելել է ուկրաինացի նախարարը: