Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նախկինում այդ շենքներին հասցված վնասին դեռ անդրադառնալու ենք»․ Ավինյանը «ծակծկված» շենքերից խոսելիս մեղադրեց «նախկիններին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքները բուռն արձագանք են գտել հանրության շրջանում, քանի որ Հանրապետության հրապարակի թամանյանական շենքների պատերը ծակծկվել են համապատասխան տեխնիկայի միջոցով։ Նաեւ մասնագիտական շրջանակների կողմից ահազանգ է հնչել, որ բացված անցքերի պատճառով պատմական շենքերի պատերը տարիներ անց կարող են քայքայվել։

Թեմայի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց․ «Երեւանցիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ մեր աշխատանքային խմբերից առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը եւ հետագայում շենքների անվնաս վերադարձը հետագա տեսքին։ Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ։ Դեռեւս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր ու մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները եւս մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը, եւ առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված մեծ ծրագիր ունենք, որի վերաբերյալ դեռ կհասցնենք խոսել»։

Տիգրան Ավինյանն իր խոսքում քանիցս հիշեց «նախկիններին»․ «Այդ շենքերին իրապես վնաս հասցվել է բավականին երկար ժամանակ, երկար տարիների ընթացքում։ Եվ ես չէի ուզենա, որ համեմատեինք այն, ինչ արվել է նախկինում, որը վնաս է, եւ այն կազմակերպչական նվազագույն միջամտությամբ նուրբ աշխատանքը, որը իրականացրել է քաղաքապետարանը՝ համապատասխան կապալառուի միջոցով, եւ որի փոքր անցքերի փոսալցման աշխատանքները նույնպես պլանավորված են։ Իրական վնասին, որ այդ շենքներին հասցվել է նախկինում, մենք անպայմանորեն անդրադառնալու ենք։ Ու քանի որ անընդհատ հինը նորի հետ խառնվում է, եկեք հասկանանք` ի՞նչն է վնաս, ինչը՝ նվազագույն միջամտություն, որպեսզի քաղաքն ունենա համապատասխան գեղեցիկ տեսք ոչ միայն այս տարի, այլեւ հաջորդ տարիներին»։

Նա հավելեց․ «Շենքերի որոշ հատվածների վրա կամարներին նմանատիպ աշխատանքներ արդեն իսկ արված են եղել, հնարավորինս օգտագործվել են այն հատվածները, որտեղ նախկինում արվել են աշխատանքները։ Վերաբերմունքը շենքերի նկատմամբ եղել է առավելագույնս լուրջ եւ նվազագույն միջամտությամբ, նաեւ պլանավորված, որ այդ միջամտության հետեւանքները վերացվելու են․․․Հիմա միջամտությունը հնից մնացած է, թե նոր է, կարծում եմ, որ ակներեւ է։ Մեր խնդիրը պետք է լինի նախկինից մնացած բոլոր մետաղյա ձողերը, որոնք կապ չունեն քաղաքապետարանի կատարած աշխատանքի հետ, հեռացվեն, վերացվի այն վնասը, որ նախկինում արվել է, եւ այդ շենքերին համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի, որի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումները սկսել ենք, եւ այդ աշխատանքները կսկսենք գարնանը»։

Տիգրան Ավինյանը քանիցս շրջանցեց լրագրողների այն հարցը, թե ինչպես են թամանյանական շենքերին արված հազարավոր անցքերը փակվելու, հատկապես, որ ճարտարապետների կարծիքներն այդ հարցում հոռետեսական են։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Տեսանյութն՝ ավելի ուշ։