Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նախկինում կարծիք է եղել, որ մեր մոտ հիմնական ուժգնությունը կարող է լինել մինչեւ 7 բալ»․ նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Տարածաշրջանը սեյսմիկ ակտիվ վիճակում է։ 88թ․-ի երկրաշարժը տեսել ենք։ ՀՀ-ում այն շենքերը, որոնք ԽՍՀՄ ժամանակ են կառուցվել, օգտագործման ժամկետը լրանում է, ծրագիր ունե՞նք, հաշվարկներ կա՞ն, որ հին շենքերը փոխարինվեն նոր շենքերով»,- ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախկինում կառուցված շենքերի սեյսմիկ հզորությունն ու հետագա ուսումնասիրությունները չեն համընկնում․ «Որովհետեւ նախկինում կարծիք է եղել, որ մեր մոտ հիմնական ուժգնությունը կարող է լինել մինչեւ յոթ բալ, եւ շենքերը կառուցվել են մինչեւ յոթ բալ ուժգնության համար։ Սակայն Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ ավելի մեծ ուժգնության երկրաշարժեր կարող են լինել»։

Նախարարի խոսքով՝ ստացվում է, որ շատ շենքեր չեն համապատասխանում չափանիշներին․ «Այդ ուղղությամբ իրավական շատ գործընթացներ կան։ Ոլորտը քաղաքաշինական է, շատ բան չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ այսօր շինարարության մեջ նորմատիվները հաշվի են առնում՝ վարչական շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, ընդհանուր բնակարանաշինություն»։

Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ սովետական շենքերն, օրինակ, տասը տարում պետք է փոխարինվեն նորերով եւ դրա համար կոնկրետ ծրագիր է պետք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ