Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախնական տվյալներ. որ համայնքներում է ՔՊ-ն հաղթանակ տարել

Երեկ ՀՀ-ում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Գրեթե բոլոր տեղերում իշխող՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ոնեցել է թեկնածուներ:

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե որ տեղերում է ՔՊ-ն հաղթանակ տարել:

Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք- 4355 մասնակից

ՔՊ՝ 2 299 ձայն,

Հզոր համայնք դաշինք՝ 1327 ձայն,

Հանրապետություն կուսակցություն՝ 539 ձայն,

Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 181 ձայն:

Արագածոտնի մարզ, Թալին համայնք- 13 344 մասնակից,

ՔՊ՝ 7990 ձայն,

Արդար Հայաստան կուսակցություն՝ 2323 ձայն,

ՀՅԴ՝ 1193 ձայն,

Ապրելեւ երկիր կուսակցություն՝ 913 ձայն,

Կայունություն կուսակցություն՝ 879 ձայն:

Լոռի , Գյուլագարակ-3513 մասնակից

ՔՊ- 1779 ձայն,

Ապրելու երկիր կուսակցություն-1731 ձայն:

Լոռի-Լոռի բերդ- 2183 մասնակից

ՔՊ՝ 1254 ձայն,

Ապրելու երկիր՝ 619 ձայն,

Հանրապետություն կուսակցություն՝ 338 ձայն:

Կոտայք, Ակունք համայնք-4809 մասնակից

ՔՊ՝ 2708 ձայն,

Համախմբում դաշինք՝ 2098 ձայն:

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում մասնակցում էր միայն ՔՊ-ն

ՔՊ՝ 2084 ձայն:

Սյունիք, Սիսիան համայնք՝ 11878 մասնակից

ՔՊ՝ 4093 ձայն,

Աշխատանք և Արդարություն դաշինք՝ 2693 ձայն,

Ապրելու երկիր կուսակցություն՝ 2307 ձայն:

Վայոց ձոր՝ Անի համայնք՝ 3688 մասնակից

ՔՊ՝ 3281 ձայն,

Հանրապետություն կուսկացություն՝ 388 ձայն:

Վայոց ձոր, Եղեգիս համայնք-2814 ձայն,

ՔՊ՝ 1593 ձայն,

Ազատական կուսակցություն՝ 1162 ձայն,

Վերելք կուսակցություն՝ 45 ձայն:

Հավելենք, որ այստեղ ՔՊ ցուցակը գլխավորում էր Արմեն Հակոբջանյանը: Նրա քարոզչությանը լծված էր ՔՊ ողջ թիմը:

Հավելենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

Ն.Հ.