Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նեչաև. Խաղաղապահներին ուղղված քննադատությունը համարում ենք չարդարացված: Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը։

«Եվ Բաքուն, և Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք  դիմել ՌԴ ՊՆ»,- նշել է նա։

Նեչաևն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։

🔹Ռուսական կողմը թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ այլ գերատեսչությունների միջոցով մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

🔹 Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։

«Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումը այս երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը։

🔹Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։

🔹Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։

🔹 Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների։