Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը Իսրայելի մասնակցության հարցին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք հրեական պետությունը ներգրավված է եղել հունվարի 28-ին Իրանի վրա հարձակման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ պատրաստվում երբևէ խոսել կոնկրետ գործողությունների մասին: Ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է տեղի ունենում, մեզ վերագրում կամ մեղադրում են», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Նա նաև հավելել է. «Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ որպես Իսրայելի վարչապետ, որպեսզի կանխեմ Իրանի կողմից միջուկային զինանոցի ձեռքբերումը, որն ակնհայտորեն ուղղված է մեր դեմ»,- նշել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն հայտարարել է՝  ուժի կիրառման սպառնալիքը կարող է լինել միակ գործոնը, որը կարող է կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը: «Ես կասեի, որ եթե զսպումը չհաջողվի, ապա այլ ընտրություն չի լինի, քան գործել», - ասել է Իսրայելի վարչապետը: