Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

New York Times-ի լրագրողները գործադուլ են անում

New York Times-ի լրագրողները հինգշաբթի օրը մեկօրյա գործադուլ են սկսել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդել են թերթից:

Ըստ պարբերականի, գործադուլ հայտարարած լրագրողներն ու խմբագիրներն ասել են, որ իրենց արհմիության և ընկերության միջև բանակցությունները ձգձգվել են։ Նշվում է, որ կողմերի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է 2021 թվականի մարտին, այդ ժամանակից ի վեր բանակցողները չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձերի, բժշկական օգնության և այլ հարցերի շուրջ։

Գործադուլը կտևի 24 ժամ, դրան մասնակցում է ավելի քան 1,1 հազար աշխատակից։

«Աշխատավարձի առաջարկը շարունակում է չհամընկնել տնտեսական վիճակի հետ՝ շատ հետ մնալով ինչպես գնաճից, այնպես էլ ԱՄՆ միջին աշխատավարձի աճից»,-ասվում է արհմիության հայտարարության մեջ, որը մեջբերել է թերթը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի քան 40 տարվա ընթացքում սա թերթի աշխատակիցների առաջին նման գործադուլն է։