Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյա՛ն, ռուս խաղաղապահներին ո՞վ է բերել

Դուք տեսե՞լ եք, թե նոյեմբորի 9-ից հետո ինչքան տարածք է ռուսն հանձնել Ադրբեջանին,- հարցադրեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով ռուս խաղաղապահների գործողություններին, Փաշինյանի վերջերս հնչեցրեած մեղադրանքներին։

«Եղբա՛յր, ռուսներին, ո՞վ է բերել, ո՞վ է ստորագրել, որ ռուսը գա Արցախ:

Երբ ես գոռում էի, որ ուրիշին չի կարելի այստեղ բերել, մեզնից լավ ոչ մեկը չի կարող պաշտպանել, ես լավ գիտեի, թե ինչ էի ասում:

Գիտեի, որ ռուսը հատ-հատ անձնելով գնալու է, դուք տեսե՞լ եք թե նոյեմբորի 9-ից հետո ինչքան տարածք է ռուսն հանձնել Ադրբեջանին, ու շարունակելու է զիջել: Եթե ձեզ թվում է թե ձեր տեղը ռուսը ձեզ պաշտպանելու է՝ չարաչար սխալվելու եք, ռուսն այլ առաջնահերթություններ ունի՝ Ուկրաինա, Սիրիա և եթե իրեն պետք լինի Արցախի վրա բանտիկներ կփաթաթի կհանձնի: Արցախում երկորդ ճակատ չի լինի:

Ադրբեջանը որոշեց՝ կգրավի Արցախը և ռուսը ոչինչ չի անի: Նորից եմ կրկնում գնացեք նայեք, թե այս ընթացքում ինչքան ենք կորցրել Արցախում: Ռուսը գնում է, բանակցում, բայց արդյունքում ոչինչ չի փոխվում: Ասում է՝ կողմերը հետ են քաշում դիրքերը, հայակական կողմը հետ է քաշում, ադրբեջանցին առաջ է գալիս ու այսպես շարունակ:

Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյա՛ն, ռուս խաղաղապահներին ո՞վ է բերել, որ նրանք էլ այսօր մեղավոր են: Դու չէի՞ր, ինչո՞ւ ես քո մեղքը բարդում ռուս խաղաղապահների վրա: Ռուս խաղաղապահները պարտավոր չեն մեր շահերը պաշտպանեն նրանք պաշտպանելու են իրենց պետության, ժողովրդի և իշխանության շահերը»։

Խաղաղապահների թեման Ադիբեկյանը հանգեցրեց իրականությանը, որ այժմ Հայաստանն է հրաժարվել Արցախից. «Եթե այն ժամանակ (1991թ. - խմբ.) Արցախի թիկունքին կար Հայաստանը և մեկ բռունցք դառած հայ ժողովուրդը, ապա հիմա անգամ Հայաստանն է դավաճանել Արցախին և այն է ամենասարսափելին»։

«Գնում եմ Մեղրի… Խաղաղապահն ի՞նչ գործ ունի  Հայաստանի տարածքում, օտարերկրյա զինվորականին ես ինչո՞ւ  պետք է ցույց տամ փաստաթուղթ ճանապարհորդելով իմ սեփական երկրով»,- հարցրեց Ադիբեկյանը և կոչ արեց, որ ՀՀ քաղաքացիները իրենք պաշտպանեն իրենց իրավունքները։

Ադրբեջանագետի խոսքով, վաղը, մյուս օրն «այդ տղեն» իր զենք հավաքելու է,  գնա ու իր տեղը բերելու է թուրքին, քանի որ այդտեղ ներդրվելու է թուրքական կապիտալ. «Ռուսը գնալու է, իր տեղը զիջի թուրքին, որովհետև թուրքն ու Ռուսաստանը հիմա լուրջ էներգետիկ ու առևտրային պայմանագրեր են կապում իրեր մեջ»։