Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նկարչի արվեստանոցից գողացել էր 350 կտավ ու հնաոճ իրեր

Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր:

Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաև թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաև որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաև նրա մոտ:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվել վարկածներ: Մանրակրկիտ ուսումնասիրվել է նաև նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվել է:

Արաբկիրի քրեական հետախույզները պարզել են կատարողի ինքնությունը: Ահազանգից վեց օր անց, սեպտեմերի 27-ի առավոտյան Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվել է ու բաժին է տեղափոխվել  նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: