Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, կապ չունի քաղաքապետարանի՝ ամանորյա լուսավորության նախագծի հետ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների շուրջ առկա են տարաբնույթ քննարկումներ, հարցեր, 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ին հրավիրվելու է մամուլի ասուլիս, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի այս թեմային առնչվող, ինչպես նաև այլ, հարակից հարցերի։

Հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում են մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։

Հաշվի առնելով նշվածը՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։

Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ,  ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն