Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են. ընդգծեց Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրաքյան Քրդստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ է լինելու եւ նպաստելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանը: Ռուստամ Բաքոյանը խոսել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունից:

«Մեզ համար շատ կարեւոր է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը. այնտեղ ապրում են տարբեր ազգեր, այդ թվում` հայեր ու եզդիներ»,- ընդգծել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը:

Իրաքյան Քրդստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Հյուրը նշել է, որ հայերն ու քրդերն ունեն մի շարք ընդհանրություններ, պատմության նմանատիպ էջեր: Նախարարը ցավակցություն է հայտնել Շանգալի եզդիների ցեղասպանության առնչությամբ:

Անդրադարձ է եղել խորհրդարաններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքի կարեւորությանը` հօգուտ տվյալ համայնքի շահերի պաշտպանության եւ մշակութային արժեքների պահպանության:

Կողմերը կարեւորել են Իրաքյան Քրդստանի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական եւ մշակութային կյանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

ԱԺ