Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր կարգով ուսուցիչը 10-50 % հավելավճար կստանա 5 տարի ժամկետով.Ժաննա Անդրեասյան

«Նախագծով առաջարկվող նոր մեխանիզմն ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտույթւոնների զարգացմանը»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ գործագիրի նիստում ներկայացնելով «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու» կարգը:

Նրա խոսքով՝ արդեն կա կամավոր ատեստավորման համակարգ, որի միջոցով ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում է իրականացվում:

Անդրեասյանը հայտնեց, որ առաջարկվող մեխանիզմը գործել է դեռևս 2012 թվականից, սակայն շուրջ 10 տարիների ընթացքում այն անցել են ուսուցիչների ընդամենը 6.2 %ը:

«Այսինքն՝ համակարգը չի եղել արդյունավետ մի քանի պատճառով, որովհետև ներկայացված բնութագրերը, որոնց համապատասխանելու դեպքում ուսուցիչները կարող էին ստանալ 10-50 տոկոս հավելավճար, ավելի շատ բնութագրում էին ոչ թե ուսուցչի առօրյա գործունեությունը, այլ վերաբերում էին այլ ցուցանիշների, ինչպես օրինակ՝ ուսուցիչների կողմից հոդվածների հրապարակումը, նրա աշակերտների կողմից օլիմպիադաներում տեղ զբաղեցնելը: Սրանք կարևոր ցուցանիշներ են, բայց չեն կարող ասել, որ ուսուցչի ամենօրյա դասի պլանավորման և վարման հետ ուղիղ կապ ունեն»,-տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նար խոսքով՝ նոր նախագծով տարակարգերի մեխանիզմը փոխկապակցվել է ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կամ չափանիշներին և ուսուցիչը հնարավորություն կստանա 10-50 % հավելավճար ստանալ 5 տարի ժամկետով:

«Ժամկետը դրվել է, որովհետև կարևոր ենք համարում, որ ուսուցիչը շարունակի իր վրա աշխատել և կարողանա անընդհատ ապահովել մասնագիտական զարգացումը»,-հայտնեց Ժաննա Անդրեասյանը: