Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր նախարարությունում պաշտոն չստացավ, բայց դեռ ակտիվ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ են դարձել Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Այս փոփոխությունից հետո ՆԳ նախարարի չորս տեղակալներ նշանակվեցին եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նոր կառույցում պաշտոն չի ստացել։ Նա ԱԻ նախարարի կարգավիճակը պահպանելու է եւս մի քանի ամիս, քանի որ այդպես է ամրագրված օրենքում՝ մինչ ՆԳ ստեղծելու հետ կապված բոլոր հարցերը կկարգավորվեն եւ դրանից հետո ԱԻ նախարարության գործունեությունը կհամարվի ամբողջովին դադարեցված։

Թերևս հենց դա է պատճառը, որ Փամբուխչյանը դեռ ակտիվ է սոցիալական ցանցերում, կատարում է ԱԻ նախարարի գործառույթներ, մասնակցում անգամ կառավարության նիստին։ Ընդգծենք, երբ հունվարի 28-ին երկրաշարժ գրանցվեց եւ հանրությունը հաղորդագրության էր սպասում, կրկին Փամբուխչյանն էր ակտիվ և սոցցանցի իր էջում էր իրազեկում, թե ինչ է կատարվել։

Ն.Հ.