Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր սպառնալիքներ Բաքվից. ԱԳՆ լռում է, ԱԺ կոպիրկինյան տանդեմը փորձում է փրկել վարկի վերջին փշուրները

ՀՀ ԱԳՆ-ից մինչ այս պահը արձագանք չկա ՌԴ ԱԳ նախարար Լավրով-Քալանթարովի երեկվա ստերին ու նենգափոխումներին։ Եթե լինի էլ, դժվար չէ պատկերացնել բովանդակությունը։ Հատկապես Լավրովի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի՝ Ռուսաստանն առաջարկում էր հետաձգել կարգավիճակի խնդիրը, սակայն Ալմաթիի հռչակագիրը մեջտեղ բերելով՝ ՀՀ իշխանությունն է դեմ գնացել Արցախի կարգավիճակին։ Ալմաթիի հռչակագիրը ինքնին ընտրողական է ներկայացվել Լավրովի կողմից

Հասկանալի է, որ «քաղաքական բովանդակության ներդաշնակություն» հաստատած վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն չեն կարող հայտարարել, որ Լավրովը սուտ է ասում, որ Լավրովը ընտրողական է կիրառում Ալմաթիի հռչակագիրը։ Որովհետեւ նույն սուտը Ալմաթիի մասին առաջինը ինքը, ՀՀ վարչապետն է արտաբերել [Փաշինյան, 1]: Լավրովը չի ստում Երեւանին մեղադրելով: Ինչպես առարկեն ՀՀ իշխանությունները, եթե ՔՊ-ական մեծամասնությունն այսօր ԱԺ-ում «ընդդիմության» ներկայացրած հայտարարության խղճուկ ու անատամ տեքստից անգամ ջնջել է Արցախի Հանրապետություն եւ ինքնորոշում բառերը։

Նկատենք, որ քննարկվում է Բաքվի դեռեւս նոյեմբեր 8-ի հայտարարությունը: Քննարկվում է հանրային ճնշմամբ, որի աչքերում ՔՊ-ընդդիմություն կոպիրկինյան տանդեմը կորցնում է վարկի վերջին փշուրները: ԱԺ այս քննարկումը անմիս ոսկորի կտոր է, որ ՌԴ դեսպանատունը առաջարկել է վարչապետին նետել հետզհետե սթափվող հանրությանը:

Փոխարենը, Լոձում ԵԱՀԿ նստաշրջանին մասնակցող ՀՀ ԱԳՆ քաղկոմիսար Արարատը պայմանավորվել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այն Հունգարիայի եւ այդ երկրի նույն իշխանության հետ, որը արտահանձնեց Սաֆարովին, եւ մինչ այժմ ներողություն չի խնդրել դրա համար։ Հունգարիայի կոռումպացված ղեկավարությունը Մոսկվայի ու Անկարայի պրոքսի գործիքն է Եվրամիությունում մանր ու մեծ խառնակչություններ անելու գծով, եւ իզգոյության շեմին շատ կարեւոր էր հանել հայկական արյան այդ բիծը նրա վրայից։

Սիյարտո եւ Միրզոյան

Ահա դրանով է զբաղված քաղկոմիսարը ԵԱՀԿ-ում։ Մեկ էլ՝ եվրոպական գործընկերների մոտ Բաքվի զորքերը հետ քաշելու վերաբերյալ ձեւական նվնվոցով։ Ինչ զորք, ինչ տարածք, Ալմաթիի հռչակագիր կա, դաշնակից ունեք, ռուսական պլան կա, հունգարացի կաշառակերն ու պուտինյան պնակալեզը ձեր ախպերն է, մեզնից ինչ եք ուզում՝ դժվար չէ կռահել արձագանքը։

Այս տոհմիկ դիվանագետները դեռ երկար են «խայտառակելու ռեսպուբլիկան», եթե դիմենք կինոյի կլասիկայի ոճականությանը: Մենք Լավրովի եւ Բաքվի վերջին օրերի բլբլոցի արձագանքին ենք սպասում, կոմիսար-դիվանագետ: Թե՞ սպասենք մինչեւ թշնամու հրանոթները խոսեն: