Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նորայր Նորիկյանի կարծիքով, խորհրդարանական ընդդիմությունն այլեւս ունակ չէ որեւէ իրական քաղաքական օրակարգ սպասարկել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իմ համար մեծ պատիվ է այս պատվարժան լսարանի առջեւ հանդես գալ, ջերմագին ողջունել հնչակյան կուսակցությանը 22-րդ համագումարը եւ շնորհավորել կուսակցությանը հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ»,-ողջունելով Ս.Դ.Հ.Կ համագումարի մասնակիցներին՝ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Գովասանական խոսքերի մեջ նա առանձնակի շեշտադրեց.  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեր վերաբերմունքը, հայրենիքի նկատմամբ ձեր սրտացավությունը գալիս է վկայելու, որ պետականության, հայապահպանության նկատմամբ մեր ընկալումները ընդհանրական են: Եվ ես ձեզ տեսնում եմ մեր լավագույն բարեկամների,  աջակիցների ու այն մարդկանց մեջ, որոնք պատրաստ են պետականաշինության մեր պատին ավելացնել հաջորդ քարը:

Այսօր իսկապես ապրում ենք բախտորոշ ժամանակահատված եւ արտաքին մարտահրավերները լրջորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը, Հայաստանի ամբողջականությանը: Մեզ անհրաժեշտ է այս օրերին մոբիլիզացնել հայ ժողովրդի ուժը: Ես խորապես համոզված եմ՝ հայ ժողովրդին միավորող նոր գաղափարների որոնումների շրջափուլում մենք կարող ենք գտնել այն բանաձեւը, թե ինչպես հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Մայր Հայրենիքում:

Մեր հայրենիքը զավթել են դրսից: Հիմա կան որոշ շրջանակներ, որոնք էլ փորձում են մեր հայրենիքը զավթել ներսից: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ այդ ավանտյուրան, որ մեր պետականության գոյությունը իրական վտանգի առաջ կանգնի: Հայաստանի Հանրապետությունում  խաթարված է քաղաքական համակարգի տրամաբանությունը: Ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության հարթակը զբաղեցրել են այնպիսի սեգմենտներ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցեցին, որ իրենք այլեւս ունակ չեն Հայաստանի Հանրապետությունում որեւէ իրական քաղաքական օրակարգ սպասարկել: Հետեւաբար, մեր խնդիրն է՝ նաեւ հանրության հետ իրականացնել այնպիսի աշխատանք, որը հնարավորություն կտա ձեւավորել իրական օրակարգ: Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը խարխլված է: Ուստի մեզ անհրաժեշտ է այնպիսի երաշխավորված անվտանգային միջավայր, որ որեւէ մեկի, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանի մտքով չանցնի իր քմահաճույքները փաթաթել մեր վզին»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ