Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան գրում է. 

«Բայց ինչ հավեսով բոլորը կերան այն կուտը, թե Նիկոլն իբր նոր է մտմտում, արդյոք հանձնի Բերձորն ու Աղավնոն, թե ոչ։

Այսինքն ենթադրվում է, որ ադրբեջանցիները մի եքա շրջանցիկ ճանապարհի շինարարություն սկսել են ու ավարտի հասցրել, չունենալով Երևանից երաշխիքներ, որ Բերձորից հայերը դուրս են գալու, լո՞ւրջ»։

Մեկնաբանությունում նա նաև նշել է. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կոնկրետ Բերձորից հայ բնակչության դուրս բերման մասին որևէ բառ չկա։ Չկա նաև որևէ բառ, որ ճանապարհը չպիտի Բերձորով կամ Աղավնոյով անցնի։ Միակ բանը, որ հստակ շեշտված է՝ որ չպիտի Շուշիով անցնի»։

Այնուհետև նա մեկ այլ գրառում է արել՝ մեջբերելով նոյեմբերի 9-ի  հայտարարությունից մի հատված.

«Նախորդ գրառմանս տակ մի քանի մեկնաբանություն եղավ, թե դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ էր նախատեսված, որ հայերը պետք է Բերձորից դուրս գան ու թե ճանապարհը չպիտի անցնի Բերձորով։

Իրականում՝ ոչ, չկա այդպիսի բան։

Ահա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից մեզ հետաքրքրող հատվածը.

«Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г. Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.


По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута».

Այստեղ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է։ Ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է։

Եւ ակնհայտ է, որ Բերձորը և Աղավնոն շրջանցող նոր երթուղին հաստատել են հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերը  (այսինքն նաև այդ կողմերից մեկը՝ Նիկոլը) մինչև ճանապարհի շինարարությունը սկսելը, հակառակ դեպքում չէին սկսի»։