Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նրանց պաշտպանելով է պաշտպանվում հողը․ Հովհաննես Իշխանյան

Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է․

«Եթե վերնախավը (էլիտան) մեղքը գցում է ժողովրդի վրա, ապա այդ վերնախավը վերնախավ չի և աղետարար է, անկախ նրանից իշխանության է, թե ոչ։ Եթե որևէ մեկին մեղավոր են համարում, ապա նրա դժբախտությունը ցավ չի պատճառում։ 

Էլիտաները ժողովրդին կազմակերպելու, պաշտպանելու համար են ձևավորվում, այդ թվում՝ ժողովրդի հիմարություններից ժողովրդին պաշտպանելու համար։ Հետևաբար, ժողովրդի հիմար արարքների մեջ իրենք իրենց մեղքն են փնտրում, գտնում, շտկում։ 

Եվ խոսքը ժողովրդի ցանկացած խմբի մասին է, թե՛ դավաճաններին ընտրածների, թե՛ որոշ շրջանակների լեզվով ասած «սատանայական երաժշտություն» լսողների, թե՛ հենց այդ շրջանակների, թե՛ գինու փառատոնին մասնակցողների, թե՛ հարուստների, թե՛ թալանողների, թե՛ դավաճանների։
Եվ վերնախավն ամենախոցելի խմբերին պաշտպանելու միտումով է վերնախավ դառնում։

Արցախյան կորուստը ամենախոցելի խմբերին է ամենամեծ դժբախտությունը պատճառում։ Պայքարել Արցախի համար նշանակում է պաշտպանել նրանց։ Նրանց պաշտպանելով է պաշտպանվում հողը:
Ցեղասպանություն վերապրած մեր պապերն ու տատերը այդ խոցելիներն էին, որոնց հետագա ջանքերի, աշխատանքի շնորհիվ մենք մեր զրո կետից հրաշալի հնարավորություններ ստացանք խոցելի չլինելու: Նրանց շնորհակալ լինելն է վերնախավի ձևավորման հիմքը»: