Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է ՊՎԾ լիազորությունների շրջանակից դուրս. պարզաբանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ վերահսկողական ծառայությունը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանում Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառման (https://www.facebook.com/TTaguhi/posts/663858268867650) առնչությամբ ՀՀ վերահսկողական ծառայության գործառույթների մասին՝ հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով՝ Ծառայությանը վերապահված լիազորությունների շրջանակում․

– տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,

– պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,

– պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ձեր կողմից մատնանշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է Ծառայության լիազորությունների շրջանակից դուրս, ինչի վերաբերյալ Ծառայության համապատասխան աշխատակիցը տեղեկացրել է Երևանի ավագանու անդամ տիկին Իզաբելլա Աբգարյանին։

Հայտնում ենք նաև, որ տիկ. Թ.Թովմասյանի կողմից բարձրաձայնված հարցի կապակցությամբ, հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով Ծառայությանը վերապահված համագործակցության լիազորությունը, Ծառայությունը պատրաստ է քաղաքային իշխանության ներկայացուցիչներին՝ այդ թվում ավագանու անդամներին, անհրաժեշտության պարագայում տրամադրել մասնագիտական կարծիք՝ բարձրացված հնարավոր կամ ենթադրյալ խնդիրների վերաբերյալ:

Շնորհակալություն վստահության և համագործակցության համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն