Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նստել սպասում ենք, թե Արցախը որքան կձգի. Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Նստել սպասում ենք, թե Արցախը որքան կձգի...

ԽՍՀՄ-ում մի ֆիլմ կար «Калина Красная»: Գլխավոր հերոս հզոր դերասան Շուկշինը, որ մի երկու սռոկ նստածի դեր էր խաղում, ֆիլմում ինչ-որ հանգամանքով հայտնվել իր սիրած աղջկա հորական տանը ու գիշերելու էր այնտեղ:

Ու էդ վիճակի ներքո նա մի ֆանտաստիկ ֆռազ արտաբերեց, որ բնորոշում էր իր արժեքային վիճակը ու էն իրականությունը, որտեղ նա հայտնվել էր.

«Все опускаемся ниже и ниже, даже самому интересно...»:

Հիմա մենք ենք որպես հավաքականություն, 120 հազար հայ օպերատիվ կտրվածքով բլոկադայի մեջ ա, քաղցած են մնում, կյանքի սպառնալիքի մեջ են, իսկ մենք էս ինչեր ենք անում, իսկ ավելի շուտ բան էլ չենք անում, շաղակրատում ենք օրիգինալ տեքստեր արտաբերում, հայպ բռնում, PR-վում... է բա՞ն է եղել, որ...

Էս ա»։