Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ Վահագն Հովակիմյանը իրենց մուրազին չեն հասնելու, Վահագը չի լինելու ԿԸՀ նախագահ, Ավինյանն էլ քաղաքապետ չի լինելու». Գեղամ Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ իշխանությունները կտրվել են իրականությունից՝ արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմությունը խոսում է իշխանափոխությունից, իսկ իշխանություններն իրենց օրակարգն են առաջ տանում՝ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետի քարոզարշավ է անում, Վահագն Հովակիմյանին ուղարկում են՝ ԿԸՀ նախագահ դառնալու:

Գեղամ Նազարյանը վստահեցրեց. «Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ Վահագն Հովակիմյանը իրենց մուրազին չեն հասնելու, Վահագը չի լինելու ԿԸՀ նախագահ, Ավինյանն էլ քաղաքապետ չի լինելու: Կարող եք սա արձանագրել պատմության համար: Ավինյանին չեն գրանցելու, որովհետեւ Ավինյանն արդեն կոպտորեն խախտում է «Ընտրությունների մասին» օրենքի բոլոր կետերը՝ սկսելով քարոզարշավը, ընդ որում, հենց ինքն է խոստովանել, որ եկել եմ՝ քարոզարշավի շրջանակներում: Իսկ Հովակիմյան Վահագը պարզապես չի կարող ԿԸՀ նախագահ լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ