Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օդային հարված Իրանի զինապահեստարանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեկ գիշեր Հայաստանի ժամանակով ժամը 00։00-ին, անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարձակում է տեղի ունեցել Իրանի Սպահան քաղաքում տեղակայված Իրանի Զինված Ուժերի զենքի արտադրության զինապահեստարաններից մեկի վրա։ Լուրը հաղորդել է Իրանի Իսլամական Պետության Պաշտպանության նախարարությունը և հայտնել է, որ հարձակումը չեզոքացվել է, մարդկային զոհեր չկան և ավերվածությունները չնչին են։

Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք հանձն չի առել և Իրանը դեռևս ոչ ոք չի մեղադրում։ Նախորդ նմանատիպ բազում հարձակումների հետագիծը նկատի ունենալով մեղադրանքի սլաքն ուղղվում է դեպի Իսրայելը։ Տելեգրամյան ոչ պաշտոնական աղբյուրներն անգամ գրում են, որ իսրայելական ԱԹՍ-ները Ադրբեջանի տարածքից են արձակվել։ Իրանը Սպահան կենտրոնական նահանգի տարածքում ունի մեծ թվով զինագործարաններ, ուրանի հարստացման կենտրոններ և ցենտրիֆուգ արտադրելու բազա․ վերջիններս կարելի է օգտագործել նաև  ատոմական ռումբ սարքելու համար և հենց դրա համար է, որ մտահոգ են մի շարք երկրներ և հատկապես Իսրայելը։

Թել Ավիվը անուղղակի կերպով հասկացրել է, որ Սպահանի և այդ նահանգի Նաթանզ քաղաքի ցենտրիֆուգ արտադրելու գործարանի նախորդ հարձակումների պատասխանատուն ինքն է։ Իրան-Իսրայել հակադրության պատմությունը սկսվեց 1979 թվականից, երբ իսլամական ուժերը անցան Իրանի իշխանության գլուխ և պետության առաջնորդ պրն Խոմեյնին Իսրայել պետությանը անվանեց «Քաղցկեղային ուռուցք, որը պետք է վերանա աշխարհի երեսից»։ Իսրայելը Իրանին համարում է իր անվտանգության թիվ մեկ սպառնալիքը, ոգի ի բռին դեմ է Իրանի միջուկային ուժ դառնալու գաղափարին և անգամներ հայտարարել է, որ կոչնչացնի Իրանի ատոմային արդյունաբերության կենտրոնները։ Իսրայելը իր գլխավոր հովանավոր ԱՄՆ-ի հետ հենց այս օրերին տարածաշրջանում միասնական մեծ զորավարժություն է կատարում, որի երևակայական թիրախը Իրանի միջուկային կենտրոններն են։

Իրանի նմանատիպ կենտրոնները պաշտպանվում են անվտանգային ամենաբարձր պատրաստվածությամբ և տեղակայված են լեռների խորքերում։ Իսրայելը դրանց հասնելու համար պետք ունի երկարաթռիչք ռմբակոծիչների և բունկերաճեղք ռումբերի (bunker buster bomb), որոնցից միայն ԱՄՆ-ն ունի և Իսրայելին չի տրամադրում։ ԱՄՆ-ն հույսով է, որ Իրանի ատոմային ծրագրերի սահմանափակման հարցը կարող է լուծել բանակցությամբ և դեռևս պատրաստ չէ օրակարգում եղած ռազմական միջամտության վերջին այլընտրանքին դիմել։ Իսրայելը ևս ձեռնծալ չի նստել և Իրանի շուրջ ունեցած իր բարեկամական երկրների միջոցով սեղմում է Իրանին շրջափակելու օղակը. նա հենակներ է ստեղծել Ադրբեջանում, Իրաքի Քուրդստանում և Պարսից Ծոցի արաբական երկրներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործի Իրանին հարվածելու համար։ Նախկինում Իսրայելի հատուկ ծառայության գործակալները Իրանի ատոմային արդյունաբերության ամբողջ արխիվը գողանալով, Ադրբեջանի սահմանով դուրս հանեցին։

Հետաքրքիր մեկ փաստ ևս․ հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում եղավ Ադրբեջանի դեսպանության վրա, դեպքից անմիջապես հետո Իսրայելի դեսպանը Բաքվում հանդիպեց  Ադրբեջանի նախագահի օգնականին, Ադրբեջանը չբավարարվելով Իրանի բացատրություններից Թեհրանից հետ կանչեց դիվանագիտական իր ամբողջ անձնակազմին, իսկ 28 հունվարին առերևույթ Ադրբեջանից արձակված ԱԹՍ-ն ռմբահարեց իրանական զինապահեստ։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ