Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օգոստոսի 1-7. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  օգոստոի 1-7-ը, կատարվել է ընդհանուր 4115  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1849 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1352 հիվանդ, մահվան 2  դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 428 648  դեպք, որոնցից 416 161  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 2161 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8637 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 321 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 165 287 թեստավորում:

Նշենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելանում են։ Հունիսի 6-12-ը  ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝  60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք, հունիսի 27-ից հուլիսի 3-ը 174 դեպք, հուլիսի 4-10-ը՝ 354 դեպք, հուլիսի 11-17-ը՝  կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք։ Մահվան դեպքեր չէին արձանագրվել։


Հուլիսի 18-24-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 965 դեպք, գրանցվել էր մահվան 7 դեպք, հուլիսի 25-31-ը՝ վարակման 434 դեպք,  մահվան՝ 2  դեպք։