Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը

Երևանյան երեկոները՝ սիմֆոնիկ երաժշտությամբ: Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Առաջին անգամ կայանելու է շատ հետաքրքիր մշակութային միջոցառում, որը կկազմի երևանյան մշակութային կյանքի մի մասը: Վստահ եմ՝ այն մեծ հետաքրքրություն է առաջացնելու թե° Երևանի բնակիչների և թե° զբոսաշրջիկների շրջանում: Կարծում եմ փառատոնը կարող է դառնալ ամենամյա»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Փառատոնը կազմված է 14 համերգից: Երկացանկում հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններն են՝ Մոցարտ, Շուբերտ, Շոպեն, Չայկովսկի, Խաչատրյան, Մանսուրյան:

«Սիմֆոնիկ Երևան»-ը Հայաստան կբերի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների: Երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի նպատակն է ոչ միայն մատուցել որակյալ երաժշտություն, այլև կրթամշակութային առաքելությամբ նպաստել դասականի տարածմանը:

«Համայնքային կրթամշակութային կենտրոնների ու երաժշտական դպրոցների սաները ևս մասնակից կլինեն այս փառատոնին: Մենք հնարավորություն կստեղծենք մեր երեխաների համար շփվել փառատոնի համար Երևան այցելած ճանաչված երաժիշտների հետ, որոնք նաև վարպետության դասեր կանցկացնեն, ինչը, վստահ եմ, լրացուցիչ խթան կլինի»,-ընդգծում է Լևոն Հովհաննիսյանը:

«Սիմֆոնիկ Երևան» փառատոնը հնարավորություն է նաև զարգացնել Երևանի զբոսաշրջությունը նոր՝ երաժշտական ուղղությամբ:

Կից՝ տեսանյութի հղումը.

https://www.facebook.com/watch/?v=729834844776841