Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օկուպացիայի մասին Լավրովի երեկվա հայտարարությունը ժխտված է միջազգային միակ դատական որոշմամբ․ Ալվինա Գյուլումյան

«Օկուպացիայի մասին Լավրովի երեկվա հայտարարությունը և ընդհանրապես բոլոր նման հայտարարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ՝ դա «Չերագովն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով կայացված վճիռն է, որտեղ ճանաչելով Հայաստանի իրավազորությունը, ՄԻԵԴ-ն արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հիմքով ճանաչեց ՀՀ իրավազորությունը, և ոչ թե տարածքների օկուպացված լինելու առումով։ Այսինքն՝ ըստ Եվրոպական դատարանի՝ մենք իրականացնում էինք որոշակի արդյունավետ իրավազորություն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները»,- այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Ըստ նրա՝ սա մի միջազգային փաստաթուղթ է, որի վրա հանգիստ կարող ենք հենվել և ասել, որ որևէ օկուպացիա չի եղել։

«Այսօր մենք պետք է կարողանանք օգտվել նախկինում կայացված որոշումներից, ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերից, որոնք որևէ ձևով Հայաստանի կողմից որևէ օկուպացիա չեն ճանաչել։ Ավելին, կարելի է ասել ինչ-որ մի տեղ ճանաչել են Լաչինի միջանցքի անհրաժեշտությունը, որպես Հայաստանի հետ Արցախի միացման միակ հնարավորություն։ Ադրբեջանի այս փաստարկները բխում են նրանից, որ մենք չենք փորձում հիմնավորել, որ Արցախի հարցը, լինելով հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ»,- ասաց Գյուլումյանը։