Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օլեգ Դուրգարյան. Մեղրաձորցիները ոչ են ասում հանքի երկրաբանական ուսումնասիրություններին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է.

«Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր,

Մեղրաձորցիները ոչ են ասում հանքի երկրաբանական ուսումնասիրություններին և պահանջում են Ծաղկաձորի ՏԻՄ-ից բացասական եզրակացություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն,

«Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի Մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման ուսումնասիրության 2022-2025թթ. ծրագրով նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ»։

Ավելի վաղ «Էկոլուր»-ը գրել էր. «Խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին օրակարգում է: «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար:

Հիշեցնենք, որ դեռ 2012թ-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը ցանկանում էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության և հասարակության շրջանում:

Երկրաբանական ուսումնասիրման համար ընկերության կողմից հայցվող 91.74  հեկտար մակերեսով տարածքը գտնվում է Ծաղկաձոր  խոշորացված  համայնքի  Մեղրաձոր բնակավայրում: Հայցվող տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում, որին բնորոշ է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ մոտակա սողանքային  մարմինը գտնվում է 2.6կմ հեռավորության վրա:

Հայցվող  տարածքից  մոտ  5կմ հեռավորության վրա են գտնվում Փյունիկ և Արտավազ գյուղերը, Կորչլու  գյուղը` 6.5կմ վրա, Մարմարիկ գյուղը` 10կմ, Աղավնաձորը` 11կմ, Հանքավանը` 11.5կմ, իսկ զբոսաշրջային Ծաղկաձոր խոշորացված համայնքի կենտրոնը՝ 16.0կմ հեռավորության վրա:

Թվով 33 բնության հուշարձաններ գտնվում են  հայցվող տարածքից մոտ 2կմ հեռավորության  վրա»։