Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օպերատիվ շտաբին է փոխանցվել տասը տոննա առաջնահերթ սննդամթերք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմաններում, որը տարածաշրջանին նաև հումանիտար աղետ է սպառնում, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը անցկացնում են «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը:

Ձեռնարկի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կառավարության օպերատիվ շտաբին է փոխանցվել տասը տոննա առաջնահերթ սննդամթերք` ըստ օպերատիվ շտաբի հաստատած թվարկման:

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը  պատրաստել և հումանիտար օգնության կարգով փոխանցել են մեկ կիլոգրամանոց տասը հազար փաթեթներ շրջափակման մեջ հայտնված բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առաջնահերթ կարիքների բավարարման համար` համաձայն Լեռնային Ղարաբաղի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ցանկերի:

Նշենք, որ սննդամթերքի անբավարարությունը բացասական ազդեցություն է թողնում Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա` ներառյալ առողջապահությունը և կրթությունը: Սննդամթերքի և դեղորայքի պակասի պատճառով դժվարությունների են դիմագրավում առողջապահական հաստատությունները, իսկ հունվարի 9-ից փակ են բոլոր մանկապարտեզները և որոշ այլ ուսումնական հաստատություններ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ