Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Որ ասում են՝ էսինչը մեզ կփրկի, չկա նման բան, փրկողը մեր զինվորն է». Խաչիկ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Էս ՔՊ-ականների բան ու գործի անունն ի՞նչ է, որ թողնեն մեր անվանի մարզիկները գործեն, թողնեն նոր անուններ աճեն: Բա դրանց բերողները չե՞ն ասի՝ ձեզ ինչ համար ենք պարգեւավճար տալիս… Նրանք, ովքեր մեր դրոշը բարձրացրել են, հայի անունը բարձր են պահել, բոլորին սրանք հեռացրել են: Վերջերս Հենրիխ Մխիթարյանն Արցախն ու Հայաստանը պատկերել էր միասին, թուրքերը համաշխարհային բողոքի ալիք բարձրացրին: Սրանք մարդիկ են՝ իրենց ոլորտները ներկայացնող, որոնք երեւում են մոլորակով մեկ, դրա համար էլ ՔՊ-ի համար չպետք է ընդունելի լինեին»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` անդրադառնալով բռնցքամարտի առաջնության ժամանակ Իսրայել Հակոբկոխյանի բողոքի գործողություններին: Անվանի մարզիկը հայտարարել էր, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել իր որդուն՝ Հարություն Հակոբկոխյանին, մասնակցել առաջնությանը։

«ՔՊ-ականները պայքարում են այս մարդկանց դեմ, բայց իսկական հայերի տաղանդներն այնքան շատ են, որ Նիկոլն իր ՔՊ-ական ոհմակով չի հասցնում բոլորին հեռացնել: Բանակն է փորձում է ջնջել, ասում է՝ բենզինն էր պատճառը, որ երեխեքը զոհվեցին, ու դա քննարկում են աջ ու ձախ, մեկը չի ասում՝ թողեք հետաքննությունը պարզի: Նման ողբերգություններ են տեղի ունենում, բայց ոչ մի հրաժարական չի հետեւում դրանց: Ամբողջ կառավարությունը պիտի դիմում գրեր ու գնար, բայց քանի որ մեր պետությունն այս վիճակում է, սրանք հանձնարարականներ են ստանում ու կատարում:

Ու էն, որ ուժայինների աշխատավարձն անընդհատ բարձրանում է, նպատակն այն է, որ մահակը արժեւորվի, բայց ոչ երբեք զինվորն ու սահմանապահը: Սրանց թելադրողների համար զինվորը կարեւոր չէ, իրենք Հայաստանի գլխին մահակներ են սարքում: Դրա ապացույցը եղավ Եռաբլուրում դրանց վերաբերմունքը հերոսների ծնողների նկատմամբ»,-ասաց բանաստեղծը:

«Նիկոլին ընտրողները որ ասում են՝ խեղճ Նիկոլն ինչ անի: Հիմա էդ խոսքն ուզում եմ կրկնել: Խեղճ Նիկոլն ինչ անի, ասում է՝ ես 5000 մարդ եմ սպանել, եթե չսպանեի էլ, այս նույն գործողությունները կլինեին, բայց առանց զոհերի: Մարդը պարզ ասում է՝ ես եմ սպանել ձեր տղաներին, էլ ոնց բացատրի խեղճ Նիկոլը… Ախր դասալիքներն ովքեր են, որ գան երկիր ղեկավարեն, զինվորի արժեք իմանան»,-ընդգծեց Խաչիկ Մանուկյանը:

Նա նաեւ տարակուսանք է հայտնում. «Էդ Արեւմուտքն ինչու ձայն չհանեց, որ թուրքական ոհմակը հարձակվեց փոքրիկ Արցախի վրա, որովհետեւ նրանց համար մի լիտր թանկն ավելի կարեւոր է: Այդպես էլ թույլ տվեցին, որ 44 օր հարձակվեն հայի վրա, ու ազնվազարմ հայերը կարողացան կանգնել թշնամու դեմ… Հիմա, որ ասում են՝ էսինչը մեզ կփրկի, չկա նման բան: Մեզ փրկողը մեր զինվորն է, որին այրում են ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ