Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որ երկրներից են ռազմական օգնություն ակնկալում հայերը․ հարցում

GALLUP-ն այսօր հրապարակել է նոր հարցման տվյալներ։ Հարցին, թե որ երկրներից Հայաստանը կարող է ստանալ ռազմաքաղաքական օգնություն, հարցվածների 37 տոկոսը նշել է՝ Ռուսաստանից։ Հարցվածների 32․5 տոկոսը նշել է՝ ԱՄՆ-ից։ ԱՄՆ ցուցանիշն այս առումով աճել է, եթե 2021 թվականի մայիսին հարցվածների միայն 23․8 տոկոսն էին նշել, որ ԱՄՆ-ից կարող ենք ակնկալել ռազմաքաղաքական օգնություն, հիմա 32․5 տոկոսն է այդ կարծիքին։ Հարցվածների 25․5 տոկոսը նշել է, որ կարող ենք ռազմաքաղաքական օգնություն ստանալ Իրանից, 17․5 տոկոսը՝ Հնդկաստանից, 7․5 տոկոսը՝ Չինաստանից։

Եթե 2021 թվականի մայիսի հարցումների արդյունքով հարցվածքների 7 տոկոսը կարծել էր, թե ՀԱՊԿ-ից կարող ենք ստանալ ռազմաքաղաքական օգնություն, ապա այս տարվա նոյեմբերի հարցումների արդյունքով այդ ցուցանիշը 0․2 տոկոս է կազմել։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է արձագանքել ադրբեջանական ագրեսիային և հարձակումներին, հարցվածների 59․4 տոկոսը պատասխանել է, որ պետք է զինվել և ունակ լինել արժանի հակահարված տալով՝ պաշտպանել ՀՀ սահմանները և տարածքը։ 14․1 տոկոսը նշել է, որ պետք է ակտիվացնել խաղաղության բանակցությունները, 10 տոկոսը նշել է, որ պետք է դիմել արևմտյան երկրներին, որպեսզի նրանք աջակցեն ՀՀ անվտանգության ապահովմանը, իսկ 8․8 տոկոսն էլ նշել է, որ պետք է դիմել Ռուսաստանին։